Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հետազոտություններ հղիության ընթացքում. tsnndatun.am

Հետազոտություններ հղիության ընթացքում. tsnndatun.am

Հղիության ընթացքում հնարավոր շեղումների  վաղ հայտնաբերման, հնարավոր բարդությունների կանխարգելման  և բուժման նպատակով  անհրաժեշտ է կատարել ընթացիկ հետազոտություններ։

Ցածր ռիսկի   խմբի հղիների հսկողության ընթացքում կատարվում են հետևյալ  լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝

  • Արյան ընդհանուր քննություն 3 անգամ՝ թրոմբոցիտների և մակարդելիության ժամանակի որոշումով
  • Մեզի ընդհանուր հետազոտություն 3 անգամ
  • Արյան բիոքիմիական հետազոտություն 2 անգամ
  • Ռեզուս գործոնի պատկանելիության և արյան խմբի որոշում, ռեզուս գործոնի բացասական պատկանելիության դեպքում հակառեզուսային հակամարմինների տիտրի որոշում
  • Միկրոպրեպիցիտացիայի կամ Վասերմանի ռեակցիա 2 անգամ
  • Հեշտոցի մաքրության աստիճանի և քսուքի բակտերիոսկոպիկ հետազոտություն
  • Նեղ մասնագետների կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ՝ ըստ ցուցումների (էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա և այլն)։
  • Գերձայնային հետազոտություն  11-14 շաբաթական ժամկետում կամ ըստ առաջին այցի, հղիության 18-22 և 32-34 շաբաթական ժամկետներում


Բարձր ռիսկի   խմբի հղիների հսկողության ընթացքում, ըստ բժշկական ցուցումների, կատարվում են հետևյալ  լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝

  • Արյան ընդհանուր քննություն
  • Մեզի ցանքս
  • Արյան բիոքիմիական հետազոտություն
  • Գլյուկոզա տոլերանտության պերօռալ թեստ
  • Անտիռեզուսային հակամարմինների տիտրի որոշում
  • Հեշտոցի պարունակության բակտերիոլոգիական հետազոտություն
  • Պերինատալ  ինֆեկցիաներ
  • Նեղ մասնագետների կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ ըստ ցուցումների, ինչպիսիք են օրինակ էլեկտրոկարդիոգրաֆիան, էխոկարդիոգրաֆիան և այլն
  • Պտղի բիոքիմիական հետազոտություն՝ ըստ ցուցումների
  • Դոպլերոֆլյուսոմետրիա
  • Այլ դժվարամատչելի հետազոտություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ